✦ CRM · Հավելված կենդանիների տերերի համար · AI

Խնայում ենք կլինիկայի ժամանակը, ապահովում կենդանու տիրոջ հանգստությունը

EVMIAS-ը միավորում է անասնաբուժական կլինիկան և ընտանի կենդանու տիրոջը մեկ համակարգում. AI-ն ազատում է կլինիկային առօրյա հոգսերից՝ ընդունելությունից մինչև հետազոտության արդյունքներ, իսկ հավելվածը փարատում է տերերի անհանգստությունը։

Էկոհամակարգ

Կլինիկան, կենդանու տերը և AI-ն մեկ համակարգում

Երեք պրոդուկտ աշխատում են միասնական բժշկական քարտով. մեկում կատարված փոփոխություններն ակնթարթորեն արտացոլվում են մյուսում։

EVMIAS CRM

Կլինիկայի ամբողջական կառավարումը մեկ պատուհանում. ընդունելություններ, բժշկական քարտեր, լաբորատորիա, պահեստ, ֆինանսներ, վերլուծություն։ 20+ մոդուլ։

AI
EVMIAS AI

AI-ն ինտեգրված է բոլոր աշխատանքային գործընթացներին, այլ ոչ թե առանձին արտաքին գործիք է. 39 հնարավորություն բժշկի, ադմինիստրատորի, ղեկավարի և կենդանու տիրոջ համար։

Կենդանիների տերերի հավելված

Գրանցում առանց զանգերի, կենդանու ամբողջ պատմությունը հեռախոսում, AI օգնական։ iOS և Android։

Հավելվածով կատարված գրանցումն ավտոմատ արտացոլվում է կլինիկայի օրացույցում։ Իսկ բժշկի եզրակացությունը հայտնվում է տիրոջ հեռախոսում դեռևս մինչև առանձնասենյակից դուրս գալը։

Միասնական բժշկական քարտ

Բժշկական քարտը տեղափոխվում է կենդանու հետ, այլ ոչ թե մնում գրանցման բաժնում

Կենդանու տերը ցույց է տալիս հավելվածի QR կոդը։ Կլինիկան տեսնում է ամբողջ պատմությունը՝ ախտորոշումներ, նշանակումներ, եզրակացություններ, այդ թվում՝ այլ կլինիկաների տրվածները։ Նոր պացիենտը գալիս է ոչ թե թղթերի փաթեթով, այլ հիվանդության ամբողջական պատմությունով։ EVMIAS-ի կլինիկաներն արդեն այդպես են աշխատում։

  1. Կենտրոնական կլինիկաԳաստրիտ
  2. «Թաթիկ» անասնաբուժական կենտրոնՊատվաստում
  3. Կենտրոնական կլինիկաԱրյան անալիզ, կենսաքիմիա
  4. Այս կլինիկանԸնդունելություն

Տերը գալիս է նոր կլինիկաՑույց է տալիս QR կոդըԲժիշկն ընդունելությունը սկսում է պատմությունն ուսումնասիրելուց, այլ ոչ թե երկար-բարակ հարցուպատասխանից

Խնդիր → լուծում

Անասնաբուժական կլինիկաները դեռևս կիրառում են թղթային տետրեր, Excel աղյուսակներ և հնացած ծրագրեր

Ծանրաբեռնված ժամերին զանգերն անպատասխան են մնում, գրանցված պացիենտները չեն ներկայանում, իսկ ամսական հասույթի մասին տեղեկությունը հաշվապահից ստացվում է միայն երկու շաբաթ անց։ EVMIAS-ն այս ամենը փոխարինում է մեկ համակարգով։

Առանց EVMIAS-իEVMIAS-ով
Թղթային մատյան և մշտապես զբաղված հեռախոսագիծ
Առցանց գրանցում հավելվածի միջոցով՝ նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին
Թղթային քարտեր արխիվում
Ամբողջական պատմությամբ քարտ՝ և՛ բժշկի, և՛ տիրոջ մոտ
«Որքա՞ն է ամսական հասույթը»
Օրվա հասույթը՝ վերլուծական վահանակում AI-ի մեկնաբանությամբ
✦ EVMIAS AI

Արհեստական բանականություն, որն աշխատում է կլինիկայում ամեն օր

Բժշկական քարտի սևագիրը բժշկի նշումներից՝ 10 վայրկյանում
Լաբորատոր հետազոտությունների մեկնաբանում, ներառյալ PDF ֆայլերը
Ամփոփում ընդունելությունից առաջ. ով է այցելում, ինչ գանգատներով և որն է նախկին պատմությունը
«Ցույց տուր հունիս ամսվա պարտապաններին» → պատրաստի զտում (ֆիլտրում) աղյուսակում
Բոլոր 39 հնարավորությունները →
AIԲժշկական գրառման սևագիրընդունելություն № 482
Բժշկի նշումները՝ «փսխում 2 օր, թուլություն, t 39,8»
AI՝
Հաստատել գրառումըԽմբագրել

AI-ն առաջարկում է, բժիշկը որոշում է։ Ոչ մի գրառում բժշկական քարտ չի ընկնում առանց մարդու հաստատման։

EVMIAS CRM

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է կլինիկային, արդեն ներառված է համակարգում

Սկսեք գրանցումներից և բժշկական քարտերից։ Պահեստը, լաբորատորիան, ֆինանսներն ու վերլուծությունն արդեն տեղում են՝ ակտիվացրեք լրացուցիչ մոդուլները աճին զուգընթաց. հավելյալ վճարումներ չեն պահանջվում։

Ընդունելություններ և օրացույց

Գրանցումներ, բժիշկների ժամանակացույց, թիմի գրաֆիկ, ուղեգրեր։

Բժշկական քարտեր

Ախտորոշումներ, նշանակումներ, դեղատոմսեր, պատվաստումներ, ձևանմուշներ։

Լաբորատորիա

Ամբողջական շղթա՝ նշանակում → ուղարկում → արդյունքի ստացում → հաշվի ձևավորում։

Ֆինանսներ և դրամարկղեր

Հաշիվներ, վճարումներ, վերադարձեր, հասույթի մատյան, հաճախորդի հաշվեկշիռ։

Պահեստ

Մնացորդներ, խմբաքանակներ, տեղափոխումներ, գույքագրում։

Վերլուծություն

11 վերլուծական վահանակ՝ հասույթ, ընդունելություններ, հաճախորդներ, բժշկություն, անձնակազմ։

Առցանց գրանցում

Կենդանու տիրոջ հավելվածից՝ ուղիղ կլինիկայի օրացույց։

Դերեր և հասանելիություններ

66 մանրամասն իրավունք, աուդիտի մատյան, բազմաճյուղ համակարգի աջակցում։

Կենդանիների տերերի հավելվածը՝ գրանցումներ, առողջության AI օգնական և օգտակար նյութեր
Ընտանի կենդանիների տերերին

Հավելված, որտեղ ամփոփված է ձեր ընտանի կենդանու ամբողջ պատմությունը

  • Գրանցվեք կլինիկա երկու հպումով՝ առանց զանգերի և հերթերում սպասելու
  • Բժշկական քարտը, անալիզները և պատվաստումները միշտ ձեզ հետ են՝ նոր կլինիկայում պարզապես ցույց տվեք QR կոդը
  • AI օգնականը կհուշի քայլերը, եթե կենդանու ինքնազգացողությունը վատացել է՝ նույնիսկ ուշ գիշերին
0+
CRM մոդուլ
0
AI հնարավորություն
0
վերլուծական վահանակ
0
պրոդուկտ մեկ հարթակում

Փորձեք EVMIAS-ն անվճար 14 օր

Առանց քարտի։ Ամբողջական ֆունկցիոնալ։ Տվյալների տեղափոխում Vetmanager-ից՝ սովորաբար 1 օրից էլ պակաս ժամկետում։